ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ (ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ (ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ)

2013-10-15T15:03:35+00:00 15/10/2013|Երեվանի Հուշարձաններ|

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ (ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ)
Երևան համայնք
Կենտրոն վարչական շրջան
պետ. ցուցիչ` 1.6.202

 

Հռիփսիմյան իգական գիմանզիայի շենքը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում`Ամիրյան փողոց, 28/6 հասցեում: Հիմնվել է 1850 թ. Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով: Գիմնազիան սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884 թ.` դարձել օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ. վերանվանվել է Հռիփսիմյան իգական գիմնազիա: Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետն է Ի. Վագապովը:

Գիմնազիան ենթարկվել է պետական կրթական իշխանություններին և գործել պետական ծրագրերով: Ուսուցումը կատարվել է ռուսերեն: Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, պարսկերեն, կրոն, թվաբանություն, աշխարհագրություն: Սովորել են ձեռագործություն: 1866 թ. գիմնազիայում բացվել է նախապատրաստական դասարան, ավելացվել են նոր առարկաներ` կենսաբանություն, բուսաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, գեղագիտություն, նկարչություն և այլն: 1904 թ. բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան` ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով: 1918 թ. ազգայնացվել է` դառնալով հայկական օրիորդաց վարժարան: Ուսուցումը կատարվել է հայերեն, առավել կարևորվել են հայագիտական առարկաները: 1921 թ. վերակազմավորվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, իսկ 1925 թ-ից սկսած կրել է Ալ. Մյասնիկյանի անունը:

Հիմնական գրականություն

Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3, Երևան,1999: