(Armenian) ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

(Armenian) ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

2017-04-18T09:24:23+00:00 April 18th, 2015|Новостная лента|

«ՔԻՐ ՈՒ ԱԽՊԵՐ» ԱՄՐՈՑ («Աղջիկ-տղի» բերդ, «Քույր-եղբոր» բերդ)
Լոռու մարզ
գ. Ձորագյուղ
պետ. ցուցիչ՝ N 5.66.1

 

Գտնվում է գյուղից հյուսիս, Ձորագետի էլեկտրակայանի մոտ, Ձորագետի աջ և ձախ ափերին, 2 ժայռերի կատարների վրա: Թեև թվագրվում է X-XIII դդ., սակայն որպես դիտակետ-ամրոց ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից: Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը: Գտնվում է ավերակ վիճակում: Ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ:
Տեղանքն ուսումնասիրված չէ:
Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները: