ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

2017-04-18T09:24:23+00:00 18/04/2015|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված հուշարձանների թվում են` Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը, Սանահինի վանական համալիրը, Հաղպատի վանական համալիրը, Գեղարդի վանական համալիրը և Ազատի գետի հովիտը:

Համաշխարհային ժառանգության ցուցակը պարբերաբար համալրվում է նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով` մշակութային լանդշաֆտներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շնորհավորում է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: