(Armenian) ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 200. 000 ԴՐԱՄՈՎ

(Armenian) ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 200. 000 ԴՐԱՄՈՎ

2018-03-29T15:57:43+00:00 February 4th, 2015|Котайк, Новостная лента|

Հայկական բանակի 23-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել Կոտայքի մարզի կրթօջախներում և զորամասերում: Կոտայքի մարզի ՊՄՊ ծառայության պետը, տեղակալները և հուշարձանների պահապանները մասնակցել են Նոր Հաճնի, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի, Բալահովիտի, Զորավանի հանրակրթական, Գառնիի ավագ դպրոցներում, Արգելի զորմասում անցկացված միջոցառումներին: Մ/ծ աշխատակիցները հանդես են եկել ելույթներով, իսկ Հրազդանի 4-րդ դպրոցում ներկայացվել է նաև «Հայկական ռազամարվեստի առանձնահատկություննները» թեմայով զեկույց: Սլայդ շոուի միջոցով ցուցադրվել են մարզի պատմամշակութային հուշարձանները /ամրոցները/, մասնավորապես` Բջնի ամրոցը / 5-16 դդ./ և տարածքից հայտնաբերված զինատեսակեները:

Նոր Հաճնից Հայոց բանակ զորակոչված ժամկետային ութ զինծառայող կա: Հայրենիքի պաշտպանների համար համայնքի հանրակրթական դպրոցի ութ աշակերտ անակնկալ էր պատրաստել: Շնորհավորանք, մաղթանք, հպարտության ու գովասանքի խոսքեր զինծառայող ավագ ընկերներին: Այս բովանդակությամբ նամակներ ապագա զինվորների կողմից փոխանցվեցին զինծառայողների ծնողներին` հասցեատերերին գտնելու ակնկալիքով: