Մեր մասին

Մեր մասին 2022-06-24T16:10:18+00:00

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվել է պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, բնապատմական, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրան հարող տեղանքապատկերների /լանդշաֆտների/ ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով:
Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, կազմակերպությունն իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանությունը, իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը, կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ, պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական և գովազդային նյութեր, կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ և ցուցահանդեսներ:
Որպես ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպությունն իրականացնում է հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում, պայմանագրային հիմունքներով հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում, հրատարակչական գործ: