ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը:
Հավանության է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը:
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող 13-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը քննարկման արդյունքում համարվել է ընդունելի: