«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց
Վայոց Ձորի մարզ, գ. Արենի
 
«Արփի» բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց Ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի – Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում:  Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում  են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները: Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի  ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
«Արփի» բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:
Բարձրագույն ժայռերով շրջապատված վանական համալիրի մեջ են մտնում Ս. Կարապետ անունը կրող եկեղեցին, որի նախնական շինությունը կառուցվել է IX դարում: Համալիրի մեջ են մտնում նաև Ս. Ստեփանոս եկեղեցին ու նրա գավիթը (XIII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին (XIII դ.) և վանական այլ շինություններ: Նորավանքի և ընդհանրապես Օրբելյանների շինարարական աշխատանքների թագը իրավամբ համարվում է Մոմիկ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությունը` Ս. Աստվածածին-Բուրթելաշեն երկհարկ եկեղեցի-դամբարանը (1339թ.) ու մեծանուն վարպետի ձեռագործ խաչքարերը: Համալիրում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.:
Համալիրը   2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Արենի

Արգելոցի աշխատանքային օրերն ու ժամերը`

Երեքշաբթի-շաբաթ,  9-17.30:

Կիրակի` 9-15.30

Հանգստյան օրը` երկուշաբթի:

Էլ. Փոստ` [email protected]

Ամփոփվել են 2023 թ․ առաջին կիսամյակի արդյունքները

2023-07-04T16:26:56+00:00 04/07/2023|«Արփի» բնապատմական արգելոց, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր, Արմավիրի Հուշարձաններ, Արցախ, Գեղարքունիքի Հուշարձաններ, Գնումներ, Գովազդ, Երեվան, Երեվանի Հուշարձաններ, Թեժ գիծ, Լրահոս, Հրապարակումներ, Շիրակի Հուշարձաններ, Սյունիքի Հուշարձաններ, Վայոց Ձորի Հուշարձաններ, Տավուշի Հուշարձաններ|

Հուշարձանների տարածքում իրավախախտման դեպքեր, կանխարգելիչ միջոցառումներ վտանգված, նորահայտ հուշարձանների պահպանություն, պեղումներ, արգելոցների, արգելոց-թանգարանների ենթակառուցվածքների զարգացում, այցելությունների ավելացում, միջոցառումների, կրթական ծրագրերի անցկացում, ֆոնդային, գիտահետազոտական աշխատանքների իրականացում,  այս [...]

ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՊԵՏ ՄՈՄԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԳԵՆԴԸ

2022-02-01T12:07:27+00:00 01/02/2022|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

Միջնադարյան հայտնի վանական համալիրը` Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում)։ Հայոց պատմության մեջ այս գավառի քաղաքական [...]

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

2021-02-17T12:30:04+00:00 12/02/2021|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

Վայոց ձորի մարզի Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում ծրագրի իրագործման նպատակով գործակցության ուղիներ նախանշելու համար «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հյուրերն էին ՀՀ [...]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՏՎԱԾ «ԱՐՓԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

2020-09-04T13:31:17+00:00 03/09/2020|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ  «Արփի»  բնապատմական արգելոցում առաջիկայում նոր ծրագրեր կիրականացվեն։ Դրանք միտված են նախ եւ առաջ  հուշարձանի պահպանությանը ու  արգելոցի [...]

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՏԱՑԱԾ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

2019-09-16T15:17:22+00:00 16/09/2019|«Արփի» բնապատմական արգելոց, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Վայոց Ձոր, Լրահոս|

Վայոց  ձորի մարզի Եղեգիս  համայնքի Զորաց  եկեղեցու հարևանությամբ գործող կամավորական ճամբարն ավարտեց իր աշխատանքը: Երկու շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են ծանոթանալ հայկական [...]

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 735-ԱՄՅԱԿԸ

2019-09-17T14:18:52+00:00 10/09/2019|«Արփի» բնապատմական արգելոց, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Վայոց Ձոր, Լրահոս|

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Թանահատի  վանական  համալիրի  Սուրբ Ստեփանոս  եկեղեցում  թեմակալ  առաջնորդի  ձեռամբ  կատարված  օրհնության կարգով,  որից  հետո ներկաները  ունկնդրել  են «Գեղարդավանք»  երգչախմբի  ներկայացրած  ու [...]

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՐԵՆԻՈՒՄ

2019-01-30T15:55:58+00:00 29/01/2019|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

Հունվարի  29-ին  Հայոց  բանակի օրվան  նվիրված միջոցառում է անցկացվել Վայոց ձորի մարզի Արենիի  միջնակարգ  դպրոցում:  Բաց  դասը նվիրված է  եղել  մեր երիտասարդ,  հզոր  ու  մարտունակ  բանակի  [...]

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2018-06-20T10:54:15+00:00 30/05/2018|«Արփի» բնապատմական արգելոց, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Կոտայք, Լրահոս|

Հայաստանի  առաջին  հանրապետության  100-ամյակին  նվիրված  միջոցառումներ  են  տեղի  ունեցել  Կոտայքի  մարզի  մի  շարք  բնակավայրերում,  որոնց  ակտիվորեն  մասնակցել  են  ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության աշխատակիցները։ «Եղվարդի  արվեստի  դպրոց» [...]

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-07-18T11:48:37+00:00 21/05/2018|«Արփի» բնապատմական արգելոց, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|

«Թանգարանների միջազգային օրվա»  և «Թանգարանների գիշեր» օրերի շրջանակում միջոցառումներ են անցկացվել Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում: Մասնավորապես` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում և Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցում [...]

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՆ

2018-02-15T09:39:18+00:00 14/02/2018|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Արսեն Մարտիրոսյանի  նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ  դպրոցում, Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լուսին Սարգսյանի հետ համատեղ, անցկացվել է «Հայկական ազգային ավանդական տոները» խորագրով բաց [...]

ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՊԵՏ ՄՈՄԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԳԵՆԴԸ

2018-03-17T12:50:34+00:00 25/01/2018|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս, Վայոց Ձորի Հուշարձաններ|

Միջնադարյան հայտնի վանական համալիրը` Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում)։ Հայոց պատմության մեջ այս գավառի քաղաքական [...]

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-04-04T11:01:19+00:00 14/12/2017|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ  դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար անցկացվել է «Օրբելյանները և նրանց թողած մշակութային արժեքները» [...]