Ֆոնդապահ Սոնա Պետրոսյանի ձեռքին Նորաբացի պեղավայրից խեցանոթ է, այնուհետև՝ բրոնզեդարից դաշույն։
Այսպես հերթով, սահմանված կարգով ու խնամքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդապահը դարակաշարից հանում է հնագիտական առարկանները, մաքրում ու գույքագրում։
Թանգարանագիտության մեջ ընդունված է պարբերաբար ստուգել հավաքածուի առկայության և գիտական բնորոշման գործընթացը։
Համաձայն նախօրոք հաստատաված պլանի 2023 թ․ իրականացվում է ՊՈԱԿ-ի «Հնագիտության» ֆոնդի վերահաշվառման աշխատանքները։
Գույքագրման ժամանակ մասնագետները ևս մեկ անգամ զննում են թանգարանային առարկաները, ֆիքսում առկա վիճակը, նախատեսում հետագա աշխատանքներ․ օրինակ՝ մաքրման, ամրակայման, ցուցահանդեսների մասնակցելու, հրատարակելու առաջարկով ներկայացնում են ՊՈԱԿ-ի այլ ստորաբաժանումներին։
Գույքահաշվառման ավարտից հետո նշմարվում են նոր ուղղություններ հավաքածուի հետագա պահպանման, հաշվառման, հանրահռչակման ուղղությամբ։