ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ <<ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ>>

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ <<ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ>>

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների կազմակերպման բաժինը, ս.թ ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպում է «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը:

Բուսական, մասնավորապես խաղողի որթերի և նռնենու պատկերները միջնադարյան հայ քանդակագործության մեջ լայն տարածում գտած ու սիրված նախշեր են: Նուռը և խաղողը հատուկ տեղ են զբաղեցնում հայկական մշակույթում, ընկալվում որպես ազգային խորհրդանիշ: Նռան ամենավաղ զարդաքանդակների հանդիպում ենք Քասախի բազիլիկ եկեղեցում (IV դ.), Աշտարակի Ծիրանավոր (V դ.), Թալինի Կաթողիկե եկեղեցիներում (VII դ.), Հաղպատավանքում (X դ.), Գեղարդի վանքում (XII դ.) և այլուր:

Խաղողի և նռան զարդաքանդակները մեծ տարածում են ստացել VII դարում և իրենց կատարման արվեստով չկրկնվող կատարելության հասել Զվարթնոցի (VII դ.) տաճարի հարդարանքում:

Ցուցադրությանը կներկայացվեն ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր /25 գծագիր և 15 լուսանկար/: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած` Ախթամարի ս. Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բ. Գասպարյանի տրամադրած նյութերը: