ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2021-11-17T14:16:20+00:00 20/04/2016|Երեվան, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ՝ «Սպորտի ժառանգություն» խորագրի ներքո, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ և «Ուսում» դպրոցների աշակերտների միջև օրերս անցկացվել է բասկետբոլի և պարանաձգումի մրցույթ: Դժվարին պայքարում հաղթող է ճանաչվել «Ուսում» դպրոցը:

Նկատի ունենալով, որ հուշարձանների միջազգային օրվա այս տարվա խորհուրդը «Սպորտի ժառանգությունը» խորագիրն է կրում, «Մայր Հայաստան» հուշարձանի տարածքում Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ էլ սուսերամարտի ցուցադրական ելույթ է անցկացվել: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը արժանացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրին:

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պատասխանատուները հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարել Ավան, Մալաթիա-Սեբասիտա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք և Նուբարաշեն համայքներում գտնվող հուշարձանների տարածքներում: