ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2021-11-17T14:10:47+00:00 27/04/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել բազմաթիվ համայնքներում: Հրազդան քաղաքի Ներքին Աղբյուրակ թաղամասի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի (պետ ցուցիչ` 6.1.51) և դրան հարակից Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի տարածքում Կոտայքի մարզպետարանը, Հրազդանի քաղաքապետարանը և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը համատեղ իրականացրել են պաստառների և նկարների ցուցադրություն: Միջոցառմանը ակտիվ մասնակցել են համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով իրենց աշխատանքները: Ակտիվ են եղել նաև մյուս դպրոցների աշակերտները, Հրազդանի երիտասարդները:

Մինչ այդ ոգեկոչման երթ է կազմակերպվել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Արցախի քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին, այն մեկնարկել է Հրազդանի Ներքին Աղբյուրակ թաղամասի ԵԱԶ-ի հուշարձանի տարածքից և ավարտվել քաղաքի հարավ արևմտյան մասում գտնվող Ս. Խաչ եկեղեցում (պետ. ցուցիչ` 6.1.14):