ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում Թանգարանների միջազգային օրը նշվել է լուսանկարների նոր ցուցադրությամբ: «Ճարտարապետությունը և բնությունը» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է տարբեր երկրների (Հայաստան, ՌԴ, Գերմանիա, Չեխիա, Իսպանիա, Ֆրանսիա և այլն) բնության մեջ գտնվող հայտնի ու անհայտ ճարտարապետական կառույցները: 22 լուսանկարից կազմված ցուցադրության մեջ ընդգրկված են ճարտարապետության և բնության ներդաշնակության, այլ կերպ ասած՝ մարդկային հանճարի և բնության անկրկնելի կերտվածքի միաձուլման հրաշալի օրինակներ:

Ցուցադրությունը դիտել են թանգարանի բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ օտարերկրացիներ և դպրոցականներ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը աշակերտներին ներկայացրել է ցուցադրությունն ու խոսել դրա առանձնահատկության մասին:

«Ճարտարապետությունը և բնությունը» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 21-ը, այսինքն՝ մինչև Թանգարանային գիշեր միջոցառումը: