ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԵԿՆԵՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԿՐԿԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԵԿՆԵՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԿՐԿԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2016» ծրագրի շրջանակում «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կամավորական աշխատանքների ծառայության հանրապետական շտաբի օժանդակությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գործող ճամբար-կայանատեղիում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի կազմած լուսապատկերների (սլայդների) միջոցով ամփոփվեց կամավորների այցը Հայաստան:

Լուսապատկերային ցուցադրությունը բաղկացած էր երկու մասից` «Աշխատանքների ընթացք» և «Ժամանց, մշակութային ծրագրեր»: Առաջինում ներկայացված էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կամավորների իրականացրած սանիտարական մաքրման աշխատանքները, երկրորդ բաժնում` կրթամշակութային միջոցառումներին իրենց մասնակցությունը, տեսարժան վայրեր այցելությունները, հանգիստը: Իսպանիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից ու Գերմանիայից ժամանած 12 կամավորների համար լուսապատկերներն անակնկալ էին, որոնք նրանց հուզմունք ու դրական զգացողություններ պատճառեցին Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերից:

Նախքան սլադ-շնորհանդեսի ներկայացումը՝ ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի շուկայաբանության մասնագետը` Սրբուհի Իսրայելյանը, անգլերենով հակիրճ ներկայացրեց ՊՈԱԿ-ի իրավասություններն ու լիազորություննրը, հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում իրականացվող աշխատանքները:

Միջոցառման ավարտին կամավորները կիսվեցին տպավորություններով ու մեր երկիր կրկին այցելելու ցանկություն հայտնեցին: