ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՀԱՅ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՀԱՅ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

2012-03-21T15:56:39+00:00 07/03/2012|Լրահոս|

«Հայ տպագրության հնատիպ գրքի մանրանկարման եզակի օրինակ»։ Այս անվանումով գիրքն առաջիկա ամիսներին ընթերցողի սեղանին կդրվի, որին կհետեւի գրքին առնչվող լուսանկարների ցուցահանդեսը։ «Պատմամշակութային արգելոց –թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն անմասն չի մնա «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախանշված միջոցառումներից։ ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության ու խմբագրական բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը գրադարանների բարձիթողի վիճակի, գրքի ու հրատարակման հարցերի մասին խոսել է մարտի 6-ին, «Երեւան» հեռուստաընկերության «Կարծիքների խաչմերուկ» հաղորդաշարի ընթացքում: