ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Ս/թ սեպտեմբերի 21-ին, ժամը 18։00-ին ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

Անմասն չմնալով միջոցառումներից` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այցելուների առջև տոնական տրամադրությամբ է բացում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները: Միջոցառմանը ելույթ կունենան Երևանի մշակույթի պետական քոլեջի և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողները, «Արարատ» ժողովրդական պարի և «Խենթություն և ընկերներ» համույթները, Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաները:

Տոնական միջոցառումը խոստանում է օրն ավելի հիշարժան դարձնել` հայերնասիրական ոգով ներշնչված համերգային ու պարային գեղեցիկ կատարումներով։