ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

2016-10-07T12:45:11+00:00 27/09/2016|Լրահոս|

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է «Հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 9-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին: Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, բուհերի, թանգարանների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտնականներ Լեհաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից: Այս տարի ևս ներկայացվել են ոչ միայն Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրությունների արդյունքների հետագա ընթացքը, այլև հայագիտության արդի հիմնահարցեր: Հատկանշական է, որ հայագիտությանը և տարբեր երկրներում հայերի ունեցած դերի մասին զեկույցներ են ներկայացրել նաև այլ երկրներից ժամանած գիտնականները:

Միջազգային գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցած 100-ից ավելի զեկուցողների թվում եղել են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանը՝ «Սպանդարյանի երկաթեդարյան դամբարանային համալիրը», տնօրենի՝ ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը՝ «Ազգագրության բացօթյա թանգրանների ձևավորման սոցիալ-տնտեսական պատճառները» և գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը` «Երեխաների սոցիալականացման ձևերն ու եղանակները Ալեքսանդրապոլում» զեկուցումներով: