ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

2018-03-29T15:55:51+00:00 10/10/2016|Արմավիր, Լրահոս|

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության և Արմավիրի կենտրոնական գրադարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում մտավորականների հետ։ Արմավիրի կենտրոնական գրադարանում հյուրընկալված Կալիֆոռնիայի հայ գրողների միության նախագահի տեղակալ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Արմավիր» թերթի խմբագիր Ռաֆայել Սահակյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, գրող Ժաննա Աբրահամյանը, նկարիչներ, երաժիշտներ և դասախոսներ։

Հովսեփ Նալբանդյանն՝ առաջին անգամ լինելով Արմավիրում, ցանկություն է հայտնել անպայման հանդիպել արմավիրցի մտավորականներին։ Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի, փոխըմբռնման հետաքրքիր մթնոլորտում։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ, սա միայն խոսքեր չեն, սրա կարևորությունը պետք է գործով ապացուցել։ Խնդրի լավագույն լուծումը միասնությունն է»,- նկատել է Հովսեփ Նալբանդյանը։

ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության գիտաշխատող Աշխեն Բաղմանյանը Հովսեփ Նալբանդյանի հետ զրուցել է Հայաստանի պատմական հուշարձանների ու թանգարանների մասին և խորհուրդ տվել անպայման այցելել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։

Հովսեփ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու տպավորիչ միջոցառման համար ու նորից հանդիպելու ցանկություն հայտնել: