ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2016-11-17T16:15:39+00:00 17/11/2016|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ շարունակվում են կազմակերպվել «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացները: Այս անգամ «Հայաստանում թանգարանային նախատիպերի հավաքածուների ձևավորումը» թեմայով բաց դաս է իրականացվել Վաղարշապատի թիվ 4 դպրոցում, որին ներկա են եղել նաև Դաշտ համայնքի և Վաղարշապատի թիվ 8 դպրոցների աշակերտները:

Բաց դասն անցկացրել են ՀՊՄՀ թանգարանի ֆոնդապահ Հայարփի Անանյանն ու ՀՊՄՀ թանգարանագիտության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մարուսյա Աշոտյանը։ Դասն անցել է ակտիվ քննարկումներով․ աշակերտներին հանձնարարվել է տեղում գրել շարադրություն` «Ի՞նչ թանգարան կցանկանայի ստեղծել» թեմայով։ Բաց դասի ավարտին ընթերցվել և քննարկվել են պատանիների շարադրությունները։ ՀՊՄՀ թանգարանի ֆոնդապահի և ապագա թանգարանագետի կարծիքով աշակերտները հանդես են եկել բավականին հետաքրքիր մտահղացումներով։