«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԼԱՄՊԵՐՈՎ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԼԱՄՊԵՐՈՎ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությունը` Էջմիածնի ավագանին օրերս որոշում է կայացրել գիշերային լուսավորության լուսադիոդային NANO street 50 v 21 լամպեր սեփականության իրավունքով անհատույց (նվիրատվության միջոցով) օտարել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանին:

Վերոնշյալ էներգախնայող լամպերը (50 վտ հզորությամբ) նախատեսված են արգելոցի- թանգարանի մուտքի, մուտքից դեպի տաճար տանող ճանապարհի և ավտոկայանատեղիի լուսավորության համար: Այն էապես կկրճատի էլեկտրաէներգիայի ծախսը (նախկինում լուսավորվում էր 250 վտ հզորությամբ լամպերով)` միաժամանակ ապահովելով ավելի հզոր և որակյալ լուսավորություն: