ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

2018-03-29T16:00:17+00:00 January 20th, 2017|Տավուշ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպել է «Տավուշի պատմական հուշարձանները» թեմայով վիկտորինա-մրցույթ, որին մասնակցել են 5-6-րդ դասարանների աշակերտները:

Դպրոցականները պայմանականորեն բաժանվել են երկու` «Կանաչներ» և «Արծիվներ» անվանումներով թիմերի: Լավ նախապատրաստվելու նկատառումով` մարզի հուշարձաններին առնչվող հարցաշարը նախապես տրամադրվել է աշակերտներին: Մրցույթի ընթացքում նրանք բովանդակալից պատասխաններ են տվել լուսանկարներում պատկերված հուշարձանների վերաբերյալ:

Վիկտորինա-մրցույթում հաղթող ճանաչված «Արծիվներ» խումբն արժանացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրի, իսկ «Կանաչներ» խումբը` ՊՈԱԿ-ի շնորհակալագրի: