ՀՀ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

ՀՀ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

2018-03-29T15:57:40+00:00 27/01/2017|Կոտայք, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը Հրազդան քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում` Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակին տեղադրված կոթող-խաչքարի մոտ, Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացրել:

ՀՀ զինված ուժերի անցած բարդ ու դժվարին ճանապարհը դպրոցականներին ներկայացրել են ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները: Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական երգերի կատարումներով, կիսվել` Հայոց բանակի մասին իրենց գիտելիքներով: Դպրոցականները մաքրել են խաչքարի ձյունածածկ տարածքը, ծաղիկներ դրել զոհվածների շիրիմներին: