«ՀԱՅՈՒՀԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

«ՀԱՅՈՒՀԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

2017-03-10T14:25:48+00:00 06/03/2017|Լրահոս|

Կանանց միջազգային տոնի առիթով, մարտի 9-ին ժամը` 15:00-ին, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում կանցկացվի «Կանանց դերը պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման գործում» խորագրով հանդիպում-միջոցառում` ոլորտում ներդրում ունեցող կին գործիչների, ՊՈԱԿ-ի հանձնաժողովների, գիտամեթոդական խորհրդի և համակարգի կին աշխատակիցների մասնակցությամբ:

Զեկուցումներով կներկայացվի միջնադարյան Հայաստանի մշակութային կյանքում կարևոր դեր ունեցած հայ կանանց բարեգործական նախաձեռնությունները` աշխարհիկ և հոգևոր ճարատարապետական կառույցների շինարարության, ներքին հարդարման, ձեռագրերի պատվիրման և այլ ոլորտներում: Առանձին զեկուցումով անդրադարձ կլինի նաև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման ոլորտում կանանց ավանդին:

Կկազմակերպվի նաև անցյալ դարի կեսերից մինչև մեր օրերը հուշարձանների պահպանման, ուսումնասիրման գործում ակտիվ մասնակցություն ունեցող կին գործիչների և համակարգի կին աշխատակիցների աշխատանքային լուսանկարների /լուսապատկերային եղանակով/, նաև` ՊՈԱԿ-ի կին աշխատակիցների հեղինակած գրքերի ցուցադրություն: