ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՐԻԱՄ ԿՅՈՒՐԻԿՅԱՆԻ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՐԻԱՄ ԿՅՈՒՐԻԿՅԱՆԻ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

2018-03-29T15:58:06+00:00 07/03/2017|Լոռի, Լրահոս|

Հիմք ընդունելով «Պահպանության ծառայության» ՊՈԱԿԻ-ի տնօրենի պաշտոնակատար Սեյրան Առաքելյանի հանձնարարականը` ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն օրերս կազմակերպել են Ախթալայի դպրոցի բակում գտնվող Խաչքար Մարիամ Կյուրիկյանի /պետ. ցուցիչ` 5.5.1.4.3 / հուշարձանի տեղափոխումը։ Աշխատանքներին մասնակցել են նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Խաչքարը դպրոցի բակից տեղափոխվել է Ախթալայի վանական համալիրի տարածք՝ իր պատվանդանի հետ միասին և կանգնեցվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում:

1188թ. թվագրված խաչքարի արձանագրությունից պարզ է դառնում, որ այն կանգնեցրել է Կյուրիկե թագավորի դուստր Մարիամը։