ԲԱՑ ԴԱՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2018-03-29T15:57:40+00:00 March 23rd, 2017|Կոտայք, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախաձեռնությամբ այսօր կրթօջախում կազմակերպվել է Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձաններին և դրանց պահպանությանը նվիրված բաց դաս:

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանն աշակերտներին ներկայացրել է Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները, կարևորել մշակութային ժառանգության պահպանման դերն ու նշանակությունը` առանձնակի շեշտադրելով այդ հարցում մարդկային գործոնը:

Ակտիվ հարցադրումներից բացի դպրոցականները նաև իրենք են ներկայացրել մարզի հայտնի հուշարձանների մասին տեղեկույթ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դպրոցականների համար արշավներ և էքսկուրսիաներ կազմակերպել հուշարձանների տարածքներ: