ԲԵՐԴԻ ԿԵՆՑԱՂԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

ԲԵՐԴԻ ԿԵՆՑԱՂԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

2018-03-29T16:00:16+00:00 May 19th, 2017|Տավուշ, Լրահոս|

Թանգարանների միջազգային օրը նշվել է նաև Տավուշի մարզում: Բերդի Պատմության և կենցաղի թանգարանը ևս մարդաշատ է եղել: Արհեստագործական ուսումնարանի, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ժամկետային զինծառայողներ, այցելուներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության ու թանգարանի ջանքերով թարմացված ցուցադրությանը:

Առաջին անգամ այցելուների դատին են ներկայացվել տեղացի երիտասարդ նկարիչներ Գևորգ Անանյանի (ջրանկար), Հասմիկ Աբգարյանի (գեղանկար-գոբելեն), Արտուշ Հարությունյանի (լուսանկարներ), Միշա Հովհաննիսյանի (գծանկար), Արմինե Արզումանյանի (գեղանկար) հայրենի հուշարձաններին և հիասքանչ բնությանը վերաբերող աշխատանքներ:

Թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մասին այցելուներին պատմել է նաև ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը: