ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾԱՄՈՐ` ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾԱՄՈՐ` ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն հունիսի 25-ին, ժամը 19.00-ին հրավիրում են մասնակցելու «Ես տիեզերքի մի մասնիկն եմ» խորագիրը կրող կրթական ծրագրին: Այցելուները կծանոթանան թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութերին, հնագույն «աստղադիտարանի» հարթակներից կծանոթանան համաստեղություններին, ժամանակակից աստղադիտակների միջոցով կդիտեն լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակները, ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքիր տեղեկություններ կտրվեն դիտարկվող մարմինների մասին, իսկ վիկտորինայի (տրամաբանական) հարցերին ճիշտ պատասխանողները նվերներ կստանան:

Սիրով հրավիրում ենք և տեղեկացնում, որ մուտքն անվճար է: