ԿԻՆՈԴԻՏՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ԿԻՆՈԴԻՏՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Մեր պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես են գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:

Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ մեր հայրենակիցներն ու Հայաստան այցելած օտարերկրացի հյուրերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` մեծ էկրանի վրա կարող են ֆիլմեր դիտել:

Սիրով սպասում ենք առաջին այցելուներին հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին: Մուտքն ազատ է: