ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

2018-03-29T16:00:39+00:00 15/02/2018|Վայոց Ձոր|

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ Մալիշկայի թիվ 1 միջնակարգ  դպրոցում անցկացվել է «Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում։ Բացի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներից` միջոցառմանը ներկա են եղել նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ։

Միջոցառումն սկսվել է Սուրբ ծննդի ու Աստվածահայտնության մեկնաբանությունից, ապա անդրադարձ է կատարվել ամենահաս Սուրբ Սարգսի  տոնին  և Տյառնըդառաջին:  Դպրոցի միջին և բարձր դասարանների շնորհալի  աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրել են տոների նշանակությունը, խոսել դրանք նշելու ժողովրդական սովորույթների մասին։ Ազգային երգ ու պարի ներկայացմամբ միջոցառումն ավելի տոնական հնչերանգներ է ստացել։  Ազգային ծեսերին նվիրված միջոցառման ընթացքում դպրոցականները  նաև հյուրասիրություն են կազմակերպել:

Միջոցառման ավարտին ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը ողջունել են նմանօրինակ նախաձեռնությունները՝ դրանք համարելով պատանիներին ազգային տոներին ու ավանդույթներին մոտ պահելու հրաշալի հնարավորություն։ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի խոսքով միջոցառումը ազգային մշակույթը պահպանելու կարևոր նախաձեռնություն է։

 

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը բարձր է գնահատել պատանիների ակտիվ մասնակցությունը, նրա աչքից չի վրիպել նաև դպրոցականների պատրաստած՝ տոներին համահունչ, հյուրասիրության սեղանների ձևավորումը։ Մ․Դովլաթյանը հետաքրքիր ձևավորմամբ աչքի ընկած երկու դասարաններին խորհրդանշական գավաթներ է նվիրել։ Տոնական միջոցառումը եզրափակվել է ավանդական քոչարիով: