«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի     պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի` «Հայաստանիս հոգևոր կանթեղները» խորագիրը կրող գեղանկարչական շուրջ 40 աշխատանքների ցուցահանդեսը։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, ԱՊՀ բազմաթիվ քաղաքներում, Փարիզում, Լոնդոնում, Ստրասբուրգում, Արաբական Էմիրություններում, Լիսաբոնում, այլուր:

Լ. Ներսիսյանը հարուստ ներկապնակով նորովի է բացահայտում մեզ շրջապատող բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները։ Նրա կտավներին հատուկ է անմիջականությունը, գարնանային գույների ջերմությունը: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս։

 

 

 

Հեղ. Մ. Ավանեսյան