ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ

2018-04-07T09:42:35+00:00 07/04/2018|Լրահոս|

Սրտանց  շնորհավորում  եմ  Ձեզ  ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության  տոնի  առթիվ:

Անգնահատելի է մոր դերը  հայ  ընտանիքում: Հայ  կինն ու մայրը մշտապես իր իմաստնությամբ, խոհեմությամբ, ազնվությամբ, առաքինությամբ  ու  հոգատարությամբ  առանձնակի  ջերմություն է  հաղորդում  մեր  օջախներին:

Հայ  կնոջ  շնորհիվ են պահպանվել մեր ազգային ավանդույթներն  ու  սերունդներ կրթվել:  Դարեր ի վեր իրենց  զավակներին  հայրենիքի հանդեպ  սեր ու պատասխանատվություն  են  սերմանել  հենց  հայ մայրերը:

Կրկին  շնորհավորում եմ գարնանային հրաշալի տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ կանացի երջանկություն, անսահման սեր, ժպիտ ու ջերմություն:

Միշտ եղե՛ք սիրված ու գնահատված: