Այսօր հուշարձանների պահապանների մասնագիտական տոնն է

Այսօր հուշարձանների պահապանների մասնագիտական տոնն է

2018-04-18T21:04:45+00:00 April 18th, 2018|Լրահոս|

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն նշում է արդեն 35 տարի:  Մեր երկիրը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է  1993 թ.:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ոլորտի պատասխանատուների մասնագիտական տոնն է: Մեր դարավոր մշակույթի լուռ  վկաների անխաթար  պահպանությունը վստահված  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:  Ձեզնից  յուրաքանչյուրը մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ է իրականացնում այդ կարևոր գործը:

Մեր ոլորտի նվիրյալներին է վստահված  ոչ  միայն  հուշարձանների պահպանությունը, այլև` ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը:  ՊՈԱԿ-ի  գիտնականների  ուսումնասիրությունների, հրատարակությունների և հնագիտական արշավախմբերի  կողմից  իրականացվող  աշխատանքների  շնորհիվ  պարբերաբար հանրությանն են ներկայացվում մշակութային ժառանգության  դեռևս  չբացահայտված գաղտնիքները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը շնորհավորում  է  գործընկերներին  մասնագիտական տոնի առթիվ` մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյան