ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-04-19T14:04:50+00:00 April 19th, 2018|Շիրակ, Լրահոս|

Հուշարձանների և շրջական միջավայրի պահպանության միջազգային օրվան ընդառաջ  ՊՄՊ  Շիրակի մարզային ծառայության  նախաձեռնությամբ Սառնաղբյուր համայնքի միջնակարգ  դպրոցում  անցկացվել  է  «Ժառանգությունը սերունդների համար»  խորագրով  դասախոսություն:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանն անդրադարձել է  պատմամշակութային արժեքների պահպանությանը՝ շեշտը դնելով մարզի հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրել են իրենց կրթօջախում գործող փոքրիկ թանգարանի ցուցանմուշները:

Միջոցառումն ավարտվել է հուշարձանների / Սառնաղբյուր համայնքի Սբ. Թադեոս Առաքյալ, Սբ․ Կարապետ  և Սիզավետ համայնքի եկեղեցիների, Պեմզաշեն համայնքի 1915թ․ Հայոց  ցեղասպանության զոհերի  հիշատակը հավերժացնող խաչքարի,Անուշավան համայնքի Սբ. Նշան մատուռի/ տարածքներում սանիտարական մաքրման աշխատանքներով։ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցների հետ   մաքրման աշխատանքներին մասնակցել են մի շարք ուսումնական հաստատությունների սաներ։

 

Նախօրեին նմանօրինակ աշխատանքներ են իրականացվել նաև մարզի մյուս քաղաքների ու համայնքների հուշարձանների տարածքներում։

Այս աշխատանքներին զուգահեռ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ  Նազարեթյանը  և տեղակալ Գոհար Ղուլիջողլյանը Սարատակ գյուղի և Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցների  աշակերտների  հետ  անցկացրել  են ճանաչողական բաց դաս՝  նվիրված  մարզի հուշարձաններին։

Հեղ. Ն. Եփրեմյան