ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՈՆԻ ՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՈՆԻ ՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2018-04-19T14:21:37+00:00 April 19th, 2018|Արագածոտն, Տավուշ, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները նշել են հուշարձանների տարածքներում։ Մարզային ծառայության աշխատակիցները սանիտարական մաքրման և բարկարգման աշխատանքներ են իրականացրել Ապարանի ճանապարհին գտնվող 13-20-րդ դարեի գերեզմանատան, Կարմրավոր եկեղեցու հարակից և Հնձանների համալիր հուշարձանների, «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքներում: Մարզի 50-ից ավելի  հուշարձանների տարածքներում մաքրման աշխատանքներին մասնակցել  է 700 մարդ:

Մասնագիտական տոնի օրը հուշարձանների տարածքում են անցկացրել նաև ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության աշխատակիցները ։ Նրանց են միացել մարզի 22 դպրոցների 250 աշակերտներ, համայնքների մշակույթի տների աշխատակիցներ, ժամկետային զինծառայողներ։ Վերջինների մասնակցությամբ սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվել ԵԱԶ հուշարձանների տարածքներում։ Բերդ համայնքի թիվ 3-րդ հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացվել է բաց դաս՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը։

 

Հեղ.Ն.Եփրեմյան