Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ` «ՆՈՐ ԿՅԱՆՔ ԽԱՉՔԱՐԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ

Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ` «ՆՈՐ ԿՅԱՆՔ ԽԱՉՔԱՐԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ

2018-08-13T14:05:29+00:00 May 21st, 2018|Լրահոս, Հուշարձաններ|

Տարիներ շարունակ Վայոց ձորի մարզի Թառաթումփ համայնքի բնակիչ Դենիկ Ոսկանյանի տնամերձ հողամասում է գտնվում 13-րդ դարով թվագրվող խաչքար, որն ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները շրջայցերի ժամանակ իրենց մշտական ուշադրության կենտրոնում են պահում այն:

«Նոր կյանք խաչքարերին»  ծրագրի շրջանակում մարզի հուշարձանների պահապանները գետնին ընկած խաչքարը երեկ  կանգնեցրել են նույն տեղում` նոր շունչ հաղորդելով հուշարձանին: