ԲԱՑ ԴԱՍ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՑ ԴԱՍ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-08-07T15:45:28+00:00 May 21st, 2018|Լրահոս, Հուշարձաններ|

ՊՄՊ  Սյունիքի  մարզային  ծառայությունը  հուշարձանների պահպանությանն  ուղղված  աշխատանքներից  զատ, ակտիվ համագործակցում է նաև մարզի հանրակրթական  դպրոցների հետ: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները  պարբերաբար բաց դասեր ու էսքուրսիաներ են անցկացնում` աշակերտներին  տեղեկություններ փոխանցելով  հուշարձանների պահպանության ոլորտի, նաև` հայոց պատմության հետաքրքիր էջերի մասին:

 

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի բարձր   դասարանի աշակերտների համար անցկացված` «Լեռնահայաստանի անկախության ազդարարումը»  թեմայով բաց դասի ընթացքում ՊՄՊ  մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը պատմել է Սյունյաց աշխարհի ինքնավարության ձևավորմանը նպաստած քաղաքական իրադարձությունների մասին։ Այնուհետև խոսել է Գարեգին Նժդեհի գործունեության, Լեռնահայաստանի անկախ պետության ձևավորման, պատմական նշանակության մասին։ Թերթելով պատմության էջերը  Անահիտ  Գրիգորյանը  ներկայացրել է Գորիսի տարածաշրջանի այն հուշարձանները, որոնք կերտվել են Լեռնահայաստանի  անկախ պետության տարիներին։ ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալը անդրադարձել է նաև  Գորիսի տարածաշրջանի հուշարձանների պատմությանն ու  ճարտարապետական առաձնահատկություններին: