ԴԵՄԵՏՐԻՍ ՍԻԼՈՒՐԻՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՌՆԻ

ԴԵՄԵՏՐԻՍ ՍԻԼՈՒՐԻՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՌՆԻ

Գառնի հեթանոսական տաճարի գեղեցկությամբ հիանալու առիթ է ունեցել  նաև օրերս պաշտոնական այցով Երեւանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը:

 

Բարձրաստիճան պաշտոնյան իրեն ուղեցկող անձանց հետ եղել է պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ծանոթացել  հայկական  ճարտարապետության շքեղագույն կոթողներից  մեկի պատմությանը, ունկնդրել տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: