ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԵՆ ԸՆԿԱԾ ԵՎ ՀՈՂԱԾԱԾԿ ԽԱՉՔԱՐԵՐ

ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԵՆ ԸՆԿԱԾ ԵՎ ՀՈՂԱԾԱԾԿ ԽԱՉՔԱՐԵՐ

2018-05-30T13:00:31+00:00 May 30th, 2018|Գեղարքունիք, Վայոց Ձոր, Լրահոս|

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյակի առթիվ և «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում կանգնեցվել են ընկած և կիսով չափ հողի մեջ թաղված խաչքարեր։

ՊՄՊ Վայոց ձորի մարզային  ծառայության պատասխանատուների ու համայնքի բնակիչների ջանքերով Մալիշկա համայնքում չորս խաչքար է կանգնեցվել։ Դրանցից մեկը գտնվել է հողի շերտի տակ, մյուսները` կողաշրջված կամ ուղղակի ընկած են եղել:

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության ու  Մարտունու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում էլ  «Գերեզմանոց» հուշարձանի տարածքում գտնվող ընկած խաչքարերի կանգնեցման և հողի մեջ կիսով չափ թաղված տապանաքարերի մաքրման աշխատանքներ են իրականացվել: Արդյունքում` բարձրացվել է չորս խաչքար, մաքրվել` տասը տապանաքար:

 

Միջոցառման ավարտին, որին մասնակցել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը,  Գեղարքունյաց  թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին ընդունված այն իրավական ակտերը, որոնք կարգավորել են հնությունների պահպանության և ուսումնասիրման աշխատանքները: Մարտունու քաղաքապետին է հանձնվել ոլորտին առնչվող գործող իրավական ակտերի  փաթեթը: