ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2018-06-01T11:36:11+00:00 May 31st, 2018|Սյունիք, Լրահոս|

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված էքսկուրսիա է կազմակերպվել մարզի պատմամշակութային  հուշարձանների տարածքներում: Էքսկուրսիային մասնակցել են մարզային  ծառայության պետ Արամ Դավթյանը, տեղակալներ Անահիտ Գրիգորյանը, Նաիրա Հայրապետյանը, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ, ծնողներ։

Դպրոցականներն այցելել են Բարձրավանի Բղենո Նորավանքը, ծանոթացել նրա հիմնադրման պատմությանը և գործունեությանը։  Գորիս քաղաքում դպրոցականներն ու նրանց ծնողները շրջել են պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, եղել այն հասցեներում,  որտեղ 1918 թ. ապրել  և գործել են հայոց ազտագրական պայքարի ղեկավարներ և հայոց պետականության վերականգնման ջատագովներ  զորավար Անդարանիկը, Գարեգին Նժդեհը, հայ մեծ գրող Սերո Խանզադյանը:

Այցելել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ մտավորականի կենսագրությանը ծանոթանալուց հետո պատանիները հնարավություն են ունեցել  հետաքրքիր մանրամասներ լսել 1918 թ. մայիսյան հերոսամարտերին Ակսել  Բակունցի մասնակցության և 1918-1920 թթ. Առաջին հանրապետության  կրթամշակութային կյանքում ունեցած նպաստավոր գործունեության վերաբերյալ։

Խնձորեսկում դպրոցականները այցելել են Սուրբ Հռիփսիմե  եկեղեցի, որտեղ Անահիտ Գրիգորյանը ներկայացրել է Խնձորեսկի մելիքական տների կառուցման պատմությունն ու ճարտարապետությունը: Պատանիներն այցելել են նաև Մխիթար սպարապետի  շիրմին:

Էքսկուրսիան շարունակվել է Տաթևի վանքում, մինչ այդ նրանք այցելել են նաև  Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի անվան հետ կապվող Դիտակետ հուշարձանի տարածք։

Էքսկուրսիայի  ընթացքում  մարզային ծառայության  պատասխանատուները մասնակիցներին ներկայացրել են 18-րդ դարում  Սյունիքի հայկական  իշխանապետության ընթացքում տեղի ունեցած պատմական դեպքերը։