ՓԼՈՒԶՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԸ

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏԸ

2018-08-22T13:57:33+00:00 August 22nd, 2018|Շիրակ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պահապան Մաթևոս Հարությունյանը Հայրենյաց համայնքում գտնվող հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների» պետական ցուցակում ընդգրկված,  6-7 դդ թվագրվող «Հովհան Օձնեցի» եկեղեցու հարավային  պատը բնական գործոնների ազդեցության հետևանքով փլուզվել է։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարվածի մասին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը: