ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ»

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ»

2018-10-22T09:40:52+00:00 September 12th, 2018|Արագածոտն, Լրահոս|

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին սիրով հրավիրում ենք «Ամբերդ ամրոց» արգելոց` մասնակցելու ազգային ավանդույթներով, երգ ու պարով ուղեկցվող միջոցառմանը: Ներկաների համար հետաքրքիր ծրագրով հանդես կգա լարախաղաց-ծաղրածուն: Յուրօրինակ հնարքներով ու  համարձակ կատակներով աչքի ընկնող ծաղրածուն իր հանդիսատեսին անմոռանալի պահեր է խոստանում:

Միջոցառման նպատակը ժողովրդի շրջանում ժամանակին մեծ սեր ու տարածում վայելող  լարախաղացության ավանդույթների վերհիշումն է:

 

Հ.Գ. Ամբերդի հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Հովսեփ Օրբելին իր «XII դարի բաղնիքը և ծաղրածուն» աշխատությունում անդրադարձել է  Ամբերդի բաղնիքին կից սենյակից հայտնաբերված ծաղրածուի գերեզմանին: Հայտնաբերվել է նաև աքաղաղը` ծաղրածուի անբաժան ընկերը: Ինչը վկայում է, որ Ամբերդ ամրոցում եղել է պալատական ծաղրածու: Ըստ Օրբելիի ծաղրածուին բերել են արևմտյան երկրներից, քանի որ Արևելքում ընդունված չէր ծաղրածուի խեղում /Սերգեյ Հարությունյանի «Անբերդ» 1978 թ., էջ 7/: