ՈՒՂՂՎԵԼ ՈՒ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

ՈՒՂՂՎԵԼ ՈՒ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

2018-09-18T13:40:41+00:00 September 18th, 2018|Արարատ, Տավուշ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայություններում շարունակվում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և մի խումբ սրտացավ կամավորի ջանքերով ուղղվել և ամրակայվել է մարզի Լուսաշող  համայնքի հարավարևմտյան մասում գտնվող, հուշարձան-գերեզմանատան տարածքում հաշվառված  12-13-րդ դդ. խաչքարը:

Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Տավուշի մարզում։ Այստեղ էլ ուղղվել ու կանգնեցվել է Բերդ համայնքի գերեզմանատանը գտնվող և 10-րդ դարով թվագրվող  խաչքար։