ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԽԱՉՔԱՐԵՐ

2018-10-10T14:10:49+00:00 10/10/2018|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության  և  Կապուտանի  համայնքապետարանի  համագործակցությամբ «Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակներում  համայնքի Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի  տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար:  Աշխատանքների  իրականացմանը մասնակցել  են  ՊՄՊ  Կոտայքի մարզային ծառայության և  համայնքապետարանի  աշխատակիցներ:

Ծրագիրը շարունակական է և մարզի մյուս համայնքներում ևս նախատեսվում է ընկած խաչքարերի ուղղում և ամրակայում։