ԿԲԱՑՎԻ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԿԲԱՑՎԻ «ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2018-10-17T14:45:12+00:00 October 15th, 2018|Երեվան, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հոկտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին «Մետրոնոմ» կենտրոնում կբացվի «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես։ Երևանի 2800 ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես  Վրույրի` ապակե  սևանկարներից  արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության  թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ։ Երևանի պատմության թանգարանի մեկդարյա վաղեմության և Արտաշես Վրույրի  լուսանկարները  կպատմեն  հին ու նոր Երևանի ճարտարապետական  դիմագծի,  շինությունների և նշանավոր  անձանց  մասին: