ԱՆՑԱԿԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ

ԱՆՑԱԿԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ

2018-12-03T15:45:06+00:00 November 15th, 2018|Երեվան, Լրահոս|

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի, ՊՄՊ Երևանի մարզային ծառայության համատեղ նախաձեռնությամբ Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 միջնակարգ  դպրոցում անցկացվել է «Մեր քաղաքի մշակութային հետքերով» խորագրով վիկտորինա-մրցույթ։

Մինչև  մեկնարկը  ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը դպորցականներին  ներկայացրել է «Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, խոսել հուշարձանների պահպանության բարդ ու պատասխանատու առաքելությունից, անդրադարձել` Երևանի հուշարձանների առանձնահատկություններին։

Ութերորդ և իններոդ դասարանների աշակերտներից կազմված երեք թիմերի՝ «Երևան», «Էրիվան» և «Էրեբունի», միջև մրցույթն անցկացվել է չորս փուլով՝ «Թվերի լաբիրինթոս», «Ի՞նչ են պատմում մեզ ավանդապատումները», «Ո՞վ է, ի՞նչ է» և «Բլից հարցեր»։  Վիկտորինա-մրցույթի ընթացքում թիմերը պատասխանել են  Երևանի պատմությանը, հուշարձաններին և տարբեր ավանդապատումներին վերաբերող 69 հարցի, որոնց ճիշտ պատասխանելու համար նախապես պատրաստվելու հնարավորություն են ունեցել։

Վիտորինա-մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Երևանի ՊՄՊ մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը, ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի մասնագետ Էլմիրա Եսայանը , թիվ 188 դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը, տեղակալ Նարինե Բասոյանը։ Նրանք արձանագրել են, որ երեք թիմերն էլ բավականին ակտիվ են եղել և հիմնականում ճիշտ են պատասխանել հարցերին։ Սակայն առավել պատրաստված է եղել «Երևան» թիմը։

Մինչ ժյուրին կորոշեր թե  նրանցից ով է առավել  ճշգրիտ պատասխանել հարցերին,   դպրոցականները  հանդես  են  եկել  գեղարվեստական կատարումներով:

Բոլոր մասնակիցները ՊՈԱԿ-ից ստացել են հուշանվերներ՝  հուշարձանների վերաբերյալ գլուխկոտրուկներ, իսկ դպրոցը որպես նվեր ստացել է ՊՈԱԿ-ի տպագրած «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները», «Գորգերի և կարպետների հավաքածու»,  «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների կատալոգ»  գրքերը։