ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

2018-12-07T13:24:44+00:00 December 5th, 2018|Սյունիք, Լրահոս|

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գորիսի Յուրի Բախշյանի անվան  դպրոցում անցկացվել է բաց դաս՝ «Բղենո Նորավանքը» թեմայով։ Ներկա են  եղել  կրթօջախի  մանկավարժները, աշակերտներ։

Բաց դասի ընթացքում ցուցադրվել է Բղենո Նորավանքի ճարտարապետական առանձնահատկությունների մասին պատմող ֆիլմ, որտեղ մանրակրկիտ ցուցադրվել են կառույցի պատկերաքանդակներն ու զարդաքանդակները: Լուսանկարների միջոցով աշակերտները ծանոթացել են Բղենո Նորավանքի մոր և մանկան պատկերով այն հարթաքանդակին` որը ցուցադրվում է Նյու- Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում։  Զրուցել են նաև Բղենո Նորավանքում գրված «Էջմիածնի ավետարան»-ի մասին: Անդրադարձել են վանական համալիրի մասին հիշատակած պատմիչների աշխատություններին:

Բաց դասը, որին ակտիվ մասնակցում էին բոլոր աշակերտները, անցել է ակտիվ և բովանդակալից։ Դպրոցի տնօրեն Կ․ Կարապետյանը կարևորել է նմանօրինակ միջոցառման անցկացումը և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին։