ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

2018-12-06T14:15:59+00:00 06/12/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացվել  է  դասախոսություն՝  նվիրված 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին։ Ներկա են եղել ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, կազմակերպության  ՔՊ շտաբի պետ Կարեն Փահլևանյանը,  ՔՊ և արտակարգ իրավիճակների տեսուչ Գարիկ Ղամարյանը, աշխատակիցներ։

Դասախոսություն-քննարկման ընթացքում անդրադարձ  է  կատարվել երկրաշարժերի ծագմանը, առաջացման բնույթին  /բնածին, տեխնածին/  երկրաշարժի մագնիտուդին, Սպիտակի երկրաշարժի սեյսմոլոգիական բնութագրին, ավերման գոտու խնդիրներին, վնասի չափին, մարդկային կորուստներին։

ՊՈԱԿ-ի ՔՊ և արտակարգ իրավիճակների տեսուչ  Գարիկ  Ղամարյանը ներկայացրել է երկրաշարժից հետո աղետի գոտում տիրող իրավիճակը, խոսել փլատակներից ողջ դուրս բերված վիրավորների, հոսպիտալացվածների, աղետի գոտուց  տարհանված և Հայաստանից  դուրս գտնվող առողջարաններում վերականգնված բնակչության  /կանայք,  ծերեր, երեխաներ/  մասին։ Նրա խոսքով միայն նյութական կորուստների արժեքը կազմել  է տասը միլիարդ ԱՄՆ դոլար։

Ներկաներն անդրադարձել  են նաև երկրաշարժից  պաշտպանվելու  կանոններին՝  շենք շինությունների  ներսում, փողոցում և տրանսպորտում։

ՊՈԱԿ-ի ՔՊ շտաբի պետ  Կարեն  Փահլևանյանն  իր խոսքում  կարևորել է նմանօրինակ դասընթացների անցկացումը:

Նրա փոխանցմամբ  Հայաստանը  գտնվում  է սեյսմիկ ակտիվ գոտում  և  շատ  կարևոր է բնակչության իրազեկվածությունը, երկրաշարժի ընթացքում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությունը: