ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

2018-12-12T12:33:17+00:00 December 12th, 2018|Երեվան, Լրահոս|

SONY DSC

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի, ՀՊՄՀ  Հայոց  պատմության  ամիբիոնի համատեղ նախաձեռնությամբ  բուհում  անցկացվել  է  հայկական պատմամշակութային  ժառանգությանը, դրա  պահպանության խնդիրներին նվիրված  միջոցառում։ Ներկա են եղել ՀՊՄՀ ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և Գ.ՎՊլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ։

Ողջունելով միջոցառման նախաձեռնությունը,  ՀՊՄՀ  պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․դ․ Էդգար Հովհաննիսյանը կարևոր է համարել, որ բուհը համագործակցում է գիտական և հետազոտական կենտրոնների հետ, հատկապես, երբ  նմանօրինակ  միջոցառումներին  մասնակցում  են  ապագա պատմաբանները, որոնց  մասնագիտությունը  սերտորեն  կապված  է  նաև  հուշարձանների  պահպանության  ոլորտի  հետ։

«Սա  նմանօրինակ  առաջին  միջոցառումը չէ։  Ողջունելի  է  հատկապես, որ հաճախ այսպիսի միջոցառումներ են տեղի ունենում հենց հուշարձանների տարածքում՝ օրինակ  «Զվարթնոց»  պատմամշակութային  և  «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, որտեղ գիտագործնական դասի շրջանակում մեր ուսանողները հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալու հուշարձաններին  և  դրանց  պատմամշակութային  նշանակությանը», – ասել  է  ՀՊՄՀ  պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։

Հայասատանի  ու  հարևան, բայց  ոչ բարեկամ  երկրներում  հայկական հուշարձանների  պահպանության խնդիրների մասին է խոսել ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարի, պ․գ․դ․պ Աշոտ Փիլիպոսյանը։

«ՀՀ  պատմության  և  մշակույթի  անշարժ  հուշարձանների  ցանկում  պետության կողմից  պահպանվող  մոտ  25․000  հուշարձան  կա,  որպեզի  պատկերացնեք  դա  շատ  է, թե քիչ,  մի  զուգահեռ  անցկացնեմ։  Հայաստանը խորհրդային միության ամենափոքր  պետությունն էր, մեր երկրից մոտ երկու անգամ մեծ էր Մոլդովան, այսօր այդ անկախ պետության հուշարձանների պետական ցանկում կա մոտ  5000 հուշարձան։ Մինչդեռ  մեր  25․000  հուշարձանի  ցանկը  պարբերաբար համալրվում է  նորահայտ հուշարձաններով», -նշել  է  Ա․ Փիլիպոսյանը։

Նա  անդրադարձել  է  մասնավորապես  հարևան  Թուրքիայի  այսօրվա  տարածքում գտնվող  հայկական  հուշարձանների  պահպանվածությանը և նշել, որ դրանց մի զգալի հատված արդեն գոյություն չունի,  իսկ այն  մասը, որը 1990-2000 թթ․ ընդգրկվել է  Թուրքիայի  հուշարձանների  ցանկում, լավագուն  դեպքում  մասնակի  են ներկայացնում  մեր  մշակույթը։

Ուսանողները հնարավորություն են ունեցել  նաև  հարցեր  ուղղել  գիտնականին։ Դրանք  վերաբերել  են  հարևան  Վրաստանում  հայկական  հուշարձանների ոչնչացմանը,  «Զորաց  քարեր»-ի  պեղումներին,  գտնված  առարկաների հնագիտական,  պատմական  արժեքին  և  այլն։

Միջոցառման ավարտին ցուցադրվել  է  Ջուղայի խաչքարերի  ոչնչացման  մասին պատմող Աշոտ Մովսեսյանի «21-րդ դարի վանդալները»  փաստավավերագրական ֆիլմը։