ԱՐԱՐԱՏՈՒՄ, ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

ԱՐԱՐԱՏՈՒՄ, ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

2019-01-15T11:19:40+00:00 November 30th, 2018|Uncategorized|

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում, խաչքարերի ամրակայման աշխատանքներ են իրականացվել Արարատի և Արագածոտնի մարզերում։

 

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի և աշխատակիցների ջանքերով «Խոսրովի պետական անտառ» արգելոցի տարածքում հաշվառված «Ներքին Գիլանլար» գյուղատեղիում ուղղվել և ամրակայվել է մեկ խաչքար: Աշխատանքներին մասնակցել են  նաև «Խոսրովի պետական անտառ» արգելոցի աշխատակիցներ:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ էլ մեկ խաչքար է կանգնեցվել Դաշտադեմ համայնքում։

2018թ․-ի ընթացքում Արարատի մարզում ուղղվել և կանգնեցվել է 22, իսկ Արագածոտնի մարզում ՝ 6 խաչքար։