«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ Ա.ՖԵԹՎԱՃՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ Ա.ՖԵԹՎԱՃՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Հայաստանի Ազգային պատկերասրահը: Ցուցադրվել է «Զվարթնոց»-ի և Ճարտարապետական հուշարձանների 19 աշխատանք` գծանկար-վերակազմություններ և Անիի զվարթնոցատիպ հուշարձանների ջրաներկ աշխատանքներ, Ազգային պատկերասրահի ֆոնդում պահվող Ա.Ֆեթվաճյանի անձնական ֆոնդից: Ցուցադրության են ներկայացվել նաև` Արշակ Ֆեթվաճյանի անհատական երկու լուսանկարները, գրքեր, մենագրություններ Ա. Ֆեթվաճյանի արվեստի մասին, նկարչի՝ «Իմ մտքերը» ասույթների գիրքը /հրատարակվել է 1941 թ.` Բոստոնում/, նամականիշերի առաջին հրատարակությունը /1919 թ./: Բացման խոսքով հանդես եկան ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, Ա. Ֆեթվաճյանի Ֆոնդի պատասխանատու, գիտաշխատող-ֆոնդապահ Գոհար Չեմենյանը:

Ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված նյութերը կլրացնեն և կամբողջացնեն թանգարանում ներկայացված ճարտարապետների` «Զվարթնոց»-ին վերաբերող գծագրերն ու չափագրությունները: Այն կտեւի մինչեւ 2013 թ. հունվարի 30-ը։