ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ

2019-03-01T12:30:04+00:00 March 1st, 2019|Տավուշ, Լրահոս|

Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակչի տան բակում, շինարարական աշխատանքների ժամանակ, բրուտագործության թրծման երկհարկանի վառարան է հայտնաբերվել: Պահպանված է հնոցը և երկրորդ հարկում կա թրծման խուց  /խորությունը՝ 4 մետր է/: Հայտնաբերվել է նաև միջնադարով թվագրվող մեծ քանակությամբ խեցեղեն:

Կողբի բնակիչ Կարեն Բոզյանը այդ մասին տեղեկացրել է ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներին:

Շինարարական աշխատանքները դադարեցվել են, մասնագետների կողմից առաջիկայում տարածքը ուսումնասիրելու նկատառումով: